Մոնտենեգրոյում  տեղացի բնակիչների եւ զբոսաշրջիկների համար վարքի խիստ կանոններ են սահմանվում: Դրանք տղամարդկանց արգելում են առանց վերնաշապիկի քայլել փողոցով, իսկ կանանց ցանկացած տեսակի լողազգեստով, հաղորդում է RTV Budva-ն:

Մոնտենեգրոյի հայտնի Բուդվա հանգստավայրի իշխանությունները մտադիր են խստացնել հասարակական վայրերում վարքի կանոնները: Միջոցներից մեկը կլինի առանց հագուստի փողոցներում զբոսանքի արգելքը: Օրինակ առանց վերնաշապիկի տղամարդկանց առաջարկում են  500 եվրո գումարով տուգանել: Լողազգեստով շրջելու համար աղջիկներին 600 եվրոյով կտուգանեն: Լողափերի տարածքներում նման սահմանափակումներ չեն տարածվի:

Բացի այդ նոր կանոնները ներառում են նաեւ հասարակական վայրերում արգելքներ սննդի եւ ըմպելիքների համար: Նման խախտման համար իշխանությունները ցանկանում են 700 եվրո տուգանքով պատժել: Բուդվայում նախատեսում են նաեւ խստացնել պահանջները կայանատեղիների համար, կսկսեն տուգանել բարձր երաժշտության եւ փողոցում նետված աղբի համար: Իշխանությունների նախաձեռնությունը կարող է ուժի մեջ մտնել արդեն 2 ամսից: