Տավուշի մարզում, մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։00-ի սահմաններում Սևքար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Ռոման Մ.-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի 31 ՕՍ 608 համարանիշի ավտոմեքենայով Աչաջուր գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով ուղևոր, վարորդի համագյուղացի, 18-ամյա Դավիթ Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Դավիթ Ե.-ն Աչաջուր գյուղի 12-րդ դասարանի շրջանավարտ է։