Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթհ Քովինդը շաբաթ հրամանագիր է ստորագրել Լոք սաբհիի ցրման մասին՝ (խորհրդարանի ստորին պալատ) նրա լիազորությունների ժամկետի եւ խորհրդարանական ընտրությունների ավարտի կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մայիսի 24-ին կայացած նիստին Հնդկաստանի կառավարությունը նախագահին խորհուրդ էր տվել անհապաղ ցրել 16-րդ գումարման Լոք սահբուն: Պետության ղեկավարը ընդունել էր կառավարության առաջարկը եւ խորհրդարանը ցրելու մասին հրամանագիր էր ստորագրել», - ասվում է Հնդկաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:

Սպասվում է, որ նոր՝ 17-րդ Լոք Սահբին կհավաքվի հունիսի սկզբին:

Բացի այդ առաջիկա շաբաթ ընտրություններում հաղթանակ տարած Բխարատիա ջանատա կուսակցությունը եւ վարչապետ Նարենդրա Մոդին կներկայացնեն նոր կառավարության կազմը:

Լոք Սահբուի ընտրություններում քվեարկությունը, որը դարձել է ամենաթանկը եւ ամենամեծը համաշխարհային պատմության մեջ, հաջորդաբար անցել է մայիսի 19-ին բոլոր 29 նահանգներում եւ Հնդկաստանի 7 միութենական տարածքներում:

Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է ավելի քան 900 մլն ընտրող: Ավելի քան մեկ ամսում ամբողջ երկրով գործել է ավելի քան 1 մլն ընտրատեղամաս:

Քաղաքագետների գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ ԲԴԿ-ն գլխավորող Ազգային ժողովրդավարակլան դաշինքը խոհրդարանում մոտ 340 մանդատ կստանա, մինչդեռ Միացյալ պրոգրեսիվ դաշինքը՝ մոտ 90:

Ըստ նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, որոնք երկրում  տեղի են ունեցել 2014 թ., Լոք Սաբհում իշխող կոալիցիան ուներ 310 տեղ, իսկ Միացյալ պրոգրեսիվ դաշինքն ընդամենը 69: