Մայիսի 23-ին տեղեկացրել էինք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետությունից կատարված գողությունների մասին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 24-ին պարզվել է, որ Սարամեջ գյուղի բնակիչ Լ․ Զ․-ն 2018 թվականին նշված տնկարկից գողացել է շուրջ 450 մ փշալար եւ տեղափոխել իր տան բակ:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր: