Մայիսի 24-ին, ժամը 10.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 10.10-ին, երթուղային միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 49.000 դրամ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մալաթիայի քրեական հետախույզների եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Վահան Դ․-ն, որը րոպեներ անց հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

Տուժողից հաղորդում է ընդունվել:

Գողոնն առգրավվել է:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: