Լիոնի հետիոտնային փողոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետաքննությունը պահանջել է 90 քննիչների եւ մոտ 30 տեխնիկական փորձագետների ջանքներ ներգրավվել: Շաբաթ հատուկ մամուլի ասուլիսին այս մասին ասել է Փարիզի դատախազ Ռեմի Էյթզը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գործի հետաքննությանը մասնակցում է 90 քննիչ եւ մոտ 30 տեխնիկական փորձագետ», - նշել է նա՝ հավելելով, որ ներկա պահին քննությունը վկաների տասնյակ ցուցմունքներ ունի: Էյթզը հաստատել է  նախկինում ԶԼՄ-ում հնեչցված այն վարկածը, որ ռումբը հեռվից է պայթեցվել: Նա նաեւ հայտնել է, որ  մոտակա ժամանակաշրջանում կհրապարակվեն կասկածյալի նոր նկարները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ քննիչները հակված են ինքնաշեն սարքի պայթյունի վարկածին: Հարակից խանութներում տեսահսկող սարքերը ֆիքսել են, թե ինչպես է 30-35 տարեկան տղամարդը տեղական ժամանակով մոտ 17:30-ին հեծանիվով մոտենում հացաբուլկեղենի խանութին եւ այնտեղ թողնում պայուսակը: Պայթյունի հետեւանքով տուժել է 13 մարդ, որոնցից երկուսը դեռ հիվանդանոցում են: