Ամերիկացի 70 նախկին բարձրաստիճան զինծառայողներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով խուսափել Իրանի դեմ պատերազմից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Որպես նախագահ եւ գերագույն գլխավոր հրամանատար, Դուք իշխանություն ունեք՝ անհապաղ դադարեցնելու տարածաշրջանում լարվածությունը»,- ասվում է War on the Rocks պարբերականում հրապարկված նամակում:

«Իրանի դեմ պատերազմը՝ մտածված կամ պատահականության արդյունքում, մասշտաբային հետեւանք կարող է ունենալ Մերձավոր Արեեւլքի ապակայունացման համար, եւ Միացյալ Նահանգները կտանեն զինված հակամարտության՝ ֆինանսական, աշխարհաքաղաքական եւ հումանիտար արժեքով»,- ասվում է նամակում:

Ամերիկացի նախկին զինվորականները նախագահին կոչ են արել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածության դեէսկալացիայի միջոցներ ձեռնարկել: Նամակում ասվում է նաեւ, որ այդ միջոցներն անհրաժեշտ են ԱՄՆ շահերի պաշտպանության համար:

Համաձայն պարբերականի տեղեկությունների՝ նամակը կազմել են Ազգային անվտանգության առաջնորդների քոլեջի կազմակերպությունը, որի կազմում են ԱՄՆ պաշտոնական անձինք ու նախկին բարձրաստիճան զինվորականները:

«ԱՄՆ-ի ազգային շահերի պաշտպանությունը պետական հասնություն եւ իմաստություն է պահանջում, ինչպես նաեւ ագրեսիվ դիվանագիտությունից եւ զինված հակամարտությունից հրաժարում»,- նշվում է նամակում:   

Նախօրեին, ինչպես հայտնել էր AP գործակալությունը, Սպիտակ տունը Կոնգրեսին հայտնել էր Մերձավոր Արեւելք 1,5 հազար զինծառայող ուղարկելու որոշման մասին: Bloomberg-ի տեղեկություններով էլ, Թրամփը հրաման է արձակել՝ Մերձավոր Արեւելքում Իրանի պատճառով լարվածության աճի հետ կապված: Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահն Իրանին սպառնացել էր պատասխան տալ, եթե վերջինս շարունակի սպառնալ Վաշինգտոնին եւ հակամարտություն հրահրել: