Խաղաղ օվկիանոսում Նոր Կալեդոնիայի ափերի մոտ երեխայի վրա շնաձուկ է հարձակվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղի ոստիկանության ֆեյսբուքյա էջին:

«Այսօր կեսօրից հետո շնաձուկը հարձակվել է երեխայի վրա՝ կծելով նրան, երբ երեխան գտնվել է Պոր դյու Սյուդում նավակի վրա»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը նշում է, որ տուժած երեխան հոսպիտալացվել է: Նա արհեստական կոմայի մեջ է:

France Info-ի տեղեկություններով՝ դեպի հետեւանքով երեխան զրկվել է աջ ոտքից եւ որովայնի հատվածից: Ականատեսների խոսքով՝ երեխայի հայրը ցատկել է ջուրը, որպեսզի փրկի որդուն:

Ավելի ուշ ձնկորսներից մեկը բռնել է շնաձկանը: