Ադրբեջանի իշխանությունները հիմարեցնում են սեփական ժողովրդին՝ ընդ որում, միջոց չեն խնայում: Այս թեմային է նվիրված «ադրբեջանական հեռուստատեսությունը պետության օգնությամբ անդունդն է գլորվում» հոդվածում, որը հրապարկվել է eurasianet.org կայքում (անկախ լրագրող Դուրնա Սաֆարովայի կողմից):

Հոդվածը ներկայացնում ենք առանց կրճատումների.

Ադրբեջանական հեռուստաեթերն այժմ գլխավորում են ռեալիթի շոուները, որոնցում գլխավոր դերը զբաղեցնում են անձնական հարաբերություններում դրաման:

Ստուդիաներում նստում են իրավաբաններ, դերասաններ եւ հոգեբաններ: Նրանց առջեւ՝ 35-ամյա Վուգարն ու նրա ծնողները: Խոսակցության թեման՝ Վուգարի կնոջ ենթադրյալ դավաճանությունը: Մեկ ժամանոց եթերի ընթացքում փորձագիտական հանձնաժողովը փորձում է լուծել այդ ընտանիքի փոխհարաբերությունների հարցը:

«Ինչո՞ւ ես ընտրել այդ կնոջը: Ինչո՞ւ ես նրանից երեխաներ ունեցել: Որդիդ կհարցնի քեզ՝ «ինչո՞ւ ես ամուսնացել նրա հետ, ինչո՞ւ եմ նրա մարմնից ծնվել»»,- իրավաբանը հարցնում է Վուգարին՝ Ղարաբաղից վերաբնակեցված տղամարդը, որն այժմ ապրում է Ափշերոնի թերակղզում:

«Նրա քույրն էլ է այդպիսին: Մայրը եւս: Երբ մենք ամուսնացանք, ես քիչ բան գիտեի նրա մասին»,- պատասխանում է Վուգարը:

Ադրբեջանում այդ հեռուստահաղորդումը՝ «Պատմիր քո ցավի մասին»-ը, ամենահայտնին է Space TV մասնավոր հեռուստաալիքում, որը մտերիմ է իշխող ընտանիքի հետ:

Բացի այդ, հեռուստաալիքը ցուցադրում է անձնական խնդիրներով լի մելոդրամաներ, ընտանեկան կոնֆլիկտներ եւ ընտանեկան բռնություն:

Ադրբեջանում հայտնի են նաեւ «Թույլ տվեք ասել», «Մեր ժողովուրդը, մեր գաղտնիքը», «Դու մեզ հետ ես» հաղորդումները: Դրանք նայում են եւ քննարկում սոցցանցերում, վիճաբանում են այդ ծրագրերի շուրջ:

«Մեր օրերում հեռուստատեսությունում կարող են հայտնվել մարդիկ նույնիսկ փողոցից: Անբարոյական մարդիկ բարոյականություն են քարոզում, կոռումպացվածները խոսում են կոռուպցիայի մասին, հիմարները՝ խելքի մասին»,- ասում է հայտնի դերասան Ռասիմ Բալաեւը:

Չնայած նման ծրագրերն աշխարհում շատ են, Ադրբեջանում դրանք աջակցվում են պետության կողմից:

Վերջին տարիներին կառավարությունը մասնավոր հեռուստաալիքներին էական սուբսիդիաների է տրամադրում: 2011 թվականին այն 5 մլն մանաթ (այդ ժամանակ մոտ 6 մլն դոլար) էր տրամադրել հեռուստակայաններին ծրագրերի արտադրման համար, իսկ 2013-ին՝ նույն նպատակով 6 մլն մանաթ:

2011 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած հրամանագրում ասվում է, որ այդ միջոցները ծախսվել են՝ «Ադրբեջանի ժողովրդի մշակութային ժառանգությունը քարոզող հեռուստաֆիլմերի նկարահանման, հոգեւոր-բարոյական արժեքների փոխանցման, ազգային գիտակցության ձեւավորման համար»:

Հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային խորհրդի զեկույցում ասվում է, որ այդ միջոցների շնորհիվ մոտ 40 ծրագիր է թողարկվել, մեծ մասը՝ հեռուստասերիալներ:

Իսկ այս տարվա հունվարին Ալիեւը հայտարարել է մասնավոր հեռուստաալիքներին 3 մլն մանաթի չափով (մոտ 1,8 մլն դոլար) պետական սուբսիդիա տրամադրելու մասին՝ ի աջակցություն Azerspace-1 ադրբեջանական արբանյակի շահագործման համար:

Պետության հետ կապեր

Ներկայիս մասնավոր հեռուստաալիքներից շատերը ստեղծվել են 2000-ականներին, երբ Ադրբեջանը միացավ Եվրոպայի Խորհրդին, որը փորձում է Բաքվին ստիպել դիվերսիֆիկացնել ԶԼՄ-ները: 2000թ. զեկույցներից մեկում Խորհւորդը պետական հեռուստատեսություններին մեղադրում է գերակայություն ստեղծելու համար:

Սակայն նոր ալիքները ստեղծվում են կառավարության հետ կապ ունեցող մարդկանց կողմից: Lider TV-ի հիմնադիր եւ նախագահ Ադալյատ Ալիեւը Իլհամ Ալիեւի բարեկամն է: Նախագահի քույրը՝ Սեւիլ Ալիեւան, դարձել է Space TV-ի հիմնադիրը:

«Ադրբեջանում գործարարները հնարավորություն չունեն հեռուստաալիք տնօրինել, եթե կապեր չունեն կառավարության հետ»,- Eurasianet.org-ին ասել է Հալիֆ Աղալիեւը՝ ԶԼՄ-ների մասին ադրբեջանական օրենսդրության հարցով մասնագետը:

Որոշ անկախ գործիչներ փորձում են նման լիցենզիա ստանալ, սակայն՝ ապարդյուն: 2011 թվականին, երբ կառավարությունը հայտարարեց ռադիոհեռարձակման նոր լիցենզիայի տենդերի մասին, մասնակցեցին լրագրող Յաշար Աղազադեն եւ իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը:

Նրանց հայտը մերժվեց, իսկ լիցենզիա ստացավ «Արազ» ռադիոկայանը, որը ղեկավարում է Ալիեւի խորհրդական Ալի Հասանովի որդին:

Այդ կապակցությամբ մեդիայի իրավունքների ինստիտուտը, մամուլի ազատության պաշտպանության տեղի կազմակերպությունը դիմեցին ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հանձնաժողովին: 2017 թվականին այդ միջազգային մարմինն Ադրբեջանի կառավարությանը քննադատող որոշում ընդունեց: Մեդիայի իրավունքների ինստիտուտը ստիպված եղավ դադարեցնել աշխատանքը՞

Պետական ֆինանսավորումը մասնավոր հեռուստաալիքներին օգնում է թաքցնել միջոցների աղետալի պակասը: Երկրի տնտեսությունն անկում է ապրում, ինչը հանգեցնում է գովազդներից եկամուտի նվազեցմանը:

Պետական վիճակագրության տվյալներով՝ ԶԼՄ-ներում գովազդի ծավալն ընկել է 25,1 մլն մանաթով  (2014թ.)՝ մինչեւ 4,6 մլն մանաթ (2017թ.՝ վերջին տվյալներն են):

«ԶԼՄ-ները գովազդից եկամտի կարիք ունեն, սակայն Ադրբեջանում նման շուկա չկա»,- ասում է Աղալիեւը:

Ամենայն հավանականությամբ, դա կապ ունի ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական պատճառների հետ: Ընկերությունները, որոնք կարող են իրենց գովազդը տեղադրել հեռուստատեսությունում, վերահսկվում են պետության կողմից, եւ, հետեւաբար, կարող են քաղաքական ճնշման ենթարկվել:

2012թ. Article 19 կազմակերպություն հրապարակած զեկույցում ասվում է.

«Ադրբեջանական տնտեսությունը ղեկավարվում է պետության կողմից, այդպիսով, ԶԼՄ-ների համար շուկայում ռեսուրսներ ունեցողները պատկանում են կառավարությանը: 2008թ. ծախսերի 40%-ը վճարվել է բանկային հատվածից, իսկ 25%-ը՝ հեռուստահաղորդակցման ընկերություններից, ընդ որում՝ բոլոր այդ կազմակերպությունները վերահսկվում են պետության կողմից»:

«Ավտորիտար ռեժիմին ձեռնտու չէ մեծ եւ ազատ գովազդային շուկան: Նման շուկան սպառնում է ֆինանսական անկախությունների ձեւավորմանը, իսկ դա նշանակում է՝ քաղաքական վերաբերմունք ԶԼՄ-ների նկատմամբ, ինչպես 90-ականներին»,- հեռուստատեսային գովազդի մասին իր զեկույցում գրել է Turan գործակալությունը:

«Այդ իրավիճակը ստեղծվել է տասնամյակներով, եւ մասնավոր հեռուստատեսությանը ոչինչ չի մնում, քան պետական օգնությանը սպասելը»,- Eurasianet.org-ին ասել է Աղալիեւը:

«Փոփոխությունները՝ որպես իրական երկնային մանանա»

Ադրբեջական հեռուստատեսությունը ծաղկեց հետխորհրդային շրջանի առաջին տարիներին. այդ ժամանակ համեմատաբար անկախ ծրագրեր ու թոք շոուներ կային: Սակայն 2000-ականներից սկսած դրանք ճնշվեցին:

Մեծ ճանաչվածություն ձեռքբերած ծրագրեր դարձան աստղերի կյանքից ասեկոսեները, ռեալիթի շոուները, հարսանեկան թեմաները: Դրան գումարվեցին նաեւ սերիալները: Նույնիսկ ANS անկախ ալիքը ինչ-որ ժամանակ լուրջ նորությունների կայան էր, այն փակվեց 2016 թվականին, իբր, ահաբեկչության քարոզման համար:

«Որակյալ քննարկումներ հազվադեպ են լինում հեռուստատեսությունում, միայն կոնկրետ լրագրողների շնորհիվ»,- ասում է Բաքվի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսոր Գուլու Մաղերամլին:  

«Ալիքները նախընտրում են շոուներ եւ դրամաներ, որպեսզի ուշադրություն գրավեն: Շատ են բռնության, ծեծի տեսարանները»,- Eurasianet.org-ին ասել է հեռուստատեսության նախկին աշխատակիցը:

Երբեմն այդ դրամաները հնարված են լինում: Սոցցանցերում քննարկում են այն տեսագրությունը, որում երեւում է՝ ինչպես են հուշում շոուի մասնակիցներին, թե ինչ պետք է խոսեն:

Նույնիսկ ինքը՝ Ալիեւը, քննադատել է ադրբեջանական հեռուստաընկերություններին:

«Հաճախ նրանք պայքարում են գովազդի համար: Փորձում են առավել տեսարժան հաղորդումներ ցուցադրել՝ մոռանալով մակարդակի մասին»,- ասել է նա մարտին մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ:

Սակայն վարկանիշային մրցավազքը միակ շարժառիթը չէ: 2010 թվականին՝ խորհրդարանական ընտրությունների առաջ, պետությունը 4 րոպ տրամադրեց յուրաքանչյուր թեկնածուին:

«Այդ դեբատների վարկանիշը վերջին տարիներին ամենաբարձրն է»,- ասում է Աղալիեւը:

«Պետությունից կախում ունեցող ԶԼՄ-ները վախեցած են: Նրանք անվտանգ կոնտենտ են տարածքում, եւ դա դուր է գալիս իշխանություններին: Եվ թե ինչ կոնտենտ է հետաքրքրում հեռուստադիտողին, նրանց դա չի հուզում»,- հավելում է Աղալիեւը: