Թաիլանդի խորհրդարանի խոսնակ է ընտրվել երկրի նախկին վարչապետ եւ Ժողովրդավարական կուսակցության նախկին առաջնորդ, թաիլանդական քաղաքականության 80-ամյա վետերեն Չուան Լիկպխայը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  

Նա հաղթել է 258 կողմ ձայներով, նրա մրցակիցը՝ Սոմպխոնգ Ամոնվիվատը ստացել է 235 ձայն:

Գաղտնի քվեարկության քվեաթերթիկների հաշվարկը, որին մասնակցել է 500 պատգամավորներից 494-ը, ձեռքով է արվել: 6 պատգամավորների մանդատը հարցականի տակ է՝ կապված ընտրությունների ժամանակ ընտրական օրենսդրության հնարավոր խախտումների հետաքննության հետ: Քվեարկության ժամանակ 1 պատգամավոր ձեռնպահ է եղել:

Լիկպխայի առավելությունն ակնհայտ է եղել հաշվարկի վերջում:

Նախկինում Լիկպխայը զբաղեցրել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը 1986-1988 թթ., ապա կրկին զբաղեցրել է այդ պաշտոնը 1992-1995 թթ., եւ 1997-2001 թթ. եղել է երկրի վարչապետը: