Ոստիկանության Իջեւանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 24-ին, ոստիկանության Իջեւանի բաժին դիմած 19-ամյա Անահիտ Տ.-ի դիմումի փաստով։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս ոստիկանությունում հայտնել է, որ մայիսի 4-ին, ժամը 12։00-ի սահմաններում ինքը 38 շաբաթական հղիության մեջ ունեցել է ցավեր եւ դիմել է Իջեւանի հիվանդանոց, որտեղ բժշկի մասնագիտական պարտականությունների ոչ ճիշտ կատարման պատճառով իր 38 շաբաթական պտուղը մահացել է։