Ազատության հրապարակում ընթանում է մի խումբ ակտիվիստների կազմակերպած հանրահավաքը՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի: 

Նշվում է, հանրահավաքը լինելու է նաեւ ի պաշտապանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ներկայի իշխանությունների:

Կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի խոսքով այսօրվա հանրահավաքի պահանջն է դատական համակարգի կոռումպացված չինովնիկների հրաժարականը, նաեւ այն մարդկանց, որոնք փորձում են առիթն օգտագործել, սահմանադրական կարգը տապալել. «Հայ ժողովուրդն իր հեղափոխությանը տեր է եւ պայքարելու է նաեւ երրորդ իշխանության հեղափոխության համար»: