Twitter սոցցանցն ընդմիշտ արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկու «հեյթերներին»՝ քաղաքական ակտիվիստների Էդ եւ Բրայան Քրասսենշտեյններին, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Deadline-ը:

Ըստ ընկերության՝ ակտիվիստները կեղծ հաշիվներ են օգտագործել, որպեսզի ընդլայնեն Թրամփի վրա բացասական ճնշումը:

«Սոցցանցի կանոնները բոլորի համար են: Կեղծ հաշիվների կիրառումն արգելված է»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ակտիվիստներն իրենց հերթին հայտարարել են, որ իրենց հաշիվները չեն խախտել սոցցանցի կիրառման կանոնները: