Կոտայքի մարզում, այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 20:30-ի սահմաններում, 34-ամյա Արման Սեյրանյանը իր վարած BMW մակնիշի 89 CA 899 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Արծվի թեւերի» մոտ, դեպի Սեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանի սյուներ տապալել եւ հանդիպակած վիճակում հայտնվել բաժանարար գոտում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Երբ BMW-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, սյուների բետոնային մի քանի հատվածներ պոկվել, շպրտվել եւ վնասել են դեպի Երեւան ընթացող, 28-ամյա Տարոն Պապուջյանի վարած Kia մակնիշի 60 TR 990 համարանիշի ավտոմեքենայի որոշ հատվածներ: