Լոռու մարզում, մայիսի 21-ին ժամը 15:10-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 60-ամյա Սեյրան Ասուլյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի 34 MM 369 համարանիշի եւ Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ, 38-ամյա Գարիկ Հովսեփյանի վարած 027 II 10 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: «УАЗ»-ը հաշվառված է ոստիկանության Լոռու մարզային վարչության հաշվեկշռում: