Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ մայիսի 25-ին դանակահարել են «Para TV» լրատվական կայքի ձայնային օեպերատորին: Նախնական տեղեկություններով, նրան Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ դանակահարել են։ 

Այս առնչությամբ PARA TV-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով. «Քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ այսօր երեկոյան տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել մեր հնչյունային օպերատորը: Հաստատում ենք տեղեկությունը, բայց այս պահին այլ մանրամասներ դեռևս հայտնել չենք կարող, քանի որ իրավապահները մեզ թույլ չտվեցին խոսել մեր աշխատակցի հետ:

Նա այժմ գտնվում է հիվանդանոցում. բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում: Այլ մանրամասներն ունենալուն պես կիրազեկենք հանրությանը:

Անչափ շնորհակալ ենք անհանգստության և սատարման պատրաստակամության համար»։