Երեկ Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստներ կազմակերպած հանրահավաքը՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի եւ  ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ավարտվեց  Արցախի Հանրապետության նախագահի հասցեին հնչեցված սպառնալիքով։

Հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը բռնության կոչերով հանդես եկավ և հայտարարեց, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։

«Նաեւ վերհիշենք Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, որը մի տեսակ մոռացել ենք բոլորս: Նորից հիշեցնենք մեր պահանջները. մենք պահանջում ենք Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ռեժիմի փոփոխությունը նորից ձերբակալման, այսինքն նորից կալանքի:  Ես պատկերացնում եմ, էսօր, որ Բակոյենք եկել են ստեղ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխիք են տվել, կարող ա վաղն էլ տանեք Ղարաբաղ, Արցախ, ասեք չենք տալիս, առանձին հանրապետություն ենք: Կարո՞ղ ա, ըտենց բան անեք: Բայց էտ ժամանակ հաստատ իմացեք, հենց Ղարաբաղի ներսում ձեզ կսատկացնեն, մեր հայրենակիցները Ղարաբաղի,  հանկարծ չփորձեք, նախազգուշացում ա  ձեզ հաշվեք, եթե մտածեք ըտենց բան անեք, չոր կոպիտ պատասխան եք ստանալու: Էտ ժամանակ ոչ մեկ չի կարա ասի, խի եք ժողովրդին ըտենց կոչեր անում, ես առաջինը կլինեմ, որ կոչ կանեմ գնանք ու գլուխները քարով ցխենք: Խոստանում եմ ձեզ»,- հայտարարեց   Ջիվան Աբրահամյանը:

Հանրահավաքի կազմակերպիչները նշեցին, որ հաջորդ հավաքը տեղի կունա հունիսի 3-ին՝ ժամը 19:00-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցների կազմակերպած հանրահավաքն ավարտվեց երթով:

Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների,  Ջիվան Աբրահամյանը «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության անդամ է: