ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 25-26-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Մասնավորապես՝ Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Քասախ գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: