Բաղդադը պատրաստ է ներկայանալ որպես միջնորդ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, եթե այդ մասին խնդրեն նրան: Այդ մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Հալբոուսին Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի՝ Բաղդադ ժամանումից կարճ ժամանակ անց, հաղորդում է AP-ը՝ հղում անելով Իրաքի պետական հեռուստատեսությանը:

«Մենք պատրաստ ենք ներկայանալ որպես միջնորդ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ ճգնաժամը կարգավորելու հարցում, եթե մեզ խնդրեն այդ մասին»,-ասել է ալ-Հալբոուսին՝ հավելելով, որ դեռեւս պաշտոնական խնդրանք չի եղել:

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածությունն ուժեղացել էր, երբ ԱՄՆ-ը դուրս էր եկել իրանյան միջուկային համաձայնագրից եւ վերականգնել ամերիկյան պատժամիջոցները, որոնք լուրջ վնաս էին հասցրել Իրանի տնտեսությանը: