Գերմանիայի արեւմուտքում փոքր ինքնաթիռը խրվել է ծառերի սաղարթներում շրջված դիրքով. ինքնաթիռում գտնվող երկու տարեց մարդիկ ստիպված էին անցկացնել այնտեղ մի քանի ժամ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով  Bild-ին:

Թերթի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Հոլցվիքեդ համայնքում (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի դաշնային հողեր) շաբաթ՝ տեղական ժամանակով շուրջ 15:20-ին: Ընդ որում՝ փրկարարական գործողություններն ավարտվել են միայն 17:44-ին:

Ինքնաթիռը խրվել էր շուրջ 10 մետր բարձրության վրա: Սակայն որոշ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ բարձրությունը կազմել էր 4 մետր: Նշվում է, որ 56-ամյա օդաչուն եւ նրա ընկերուհին չեն տուժել: Ինքնաթիռի սեփականատերը գնահատել է տրանսպորտային միջոցին հասցված վնասը 130 հազար եվրոյի չափով: