Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն առաջարկել է Պարսից ծոցի երկրներին ստորագրել չհարձակման մասին պայմանագիր ծոցի շրջանում լարված իրավիճակի ֆոնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Իրանի առաջարկը տարածաշրջանի երկրների հետ չհարձակման մասին պայմանագիր ստորագրելու վերաբերյալ պատրաստ է»,-ասել է Զարիֆը, որի խոսքերը մեջբերում է Իրանի կառավարության Telegram-ալիքը:

Այդ մասին Զարիֆն ասել է Բաղդադում Իրաքի ԱԳ նախարար Մուհամեդ Ալի ալ-Հաքիմի հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ Թեհրանը ցանկանում է ունենալ շատ լավ հարաբերություններ Պարսից ծոցի երկրների հետ եւ կողջունի դրա շուրջ ու լարվածության թուլացման վերաբերյալ բոլոր առաջարկները: