Իրաքում դատարանը Ֆրանսիայի երեք քաղաքացու մահապատժի է դատապարտել ԻՊ-ին անդամության պատճառով, ասել է դատարանի ներկայացուցիչը։

Քեւին Գոնոն, Լեոնարդ Լոպեսը եւ Սալիմ Մաչուն ձերբակալվել են Սիրիայում։ Նրանք ԻՊ առաջին ֆրանսիացի անդամներն են, որ դատապարտվել են պատժի առաւելագույն չափի։ Նրանք բողոքարկելու համար 30 օր ունեն։

Իրաքը կալանքի տակ է վերցրել հազարավոր ջիհադականների, որոնք վերջին ամիսներին հայրենադարձվել են հարեւան Սիրիայից։ Իրաքում դատարանի առջեւ են կանգնել հարյուրավոր օտարերկրացիներ։ Շատերը դատապարտվել են ցմահ բանտարկության, մյուսները՝ մահապատժի, բայց ոչ մի օտարերկրացի դեռ մահապատժի չի ենթարկվել։

Իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում Human Rights Watch-ը, քննադատել են հակաահաբեկչական գործընթացներն Իրաքում, որոնք, ըստ նրանց, հաճախ հիմնվում են անուղղակի ապացույցների կամ խոստովանությունների վրա, որոնք ստացվում են կտտանքների ներքո։