Ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 25-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքից դեպի Մ-1 տանող ավտոճանապարհին բախվել են Արտաշավան գյուղի բնակիչ, 56-ամյա Սահակ Մարգարյանի վարած Mercedes մակնիշի և Աշտարակ քաղաքի բնակիչ, 29-ամյա Սարգիս Սարգսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: