Christie's աճուրդում հունիսին աճուրդի ներկայացվող հազվագյուտ դիզայներական պայուսակների շարքը գնահատվում է 120 հազար դոլար։ Chanel  եւ Hermes պայուսակների գնահատականներով՝ դրանք հունիսի 11-ին կարող են վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով լոնդոնյան աճուրդում։

Ոճաբան Էմբեր Գորդոնը տեղեկացրել է MailOnline-ին, որ ներկայացված պայուսակների մի մասն այնքան ուրույն է, որ կարող է վաճառվել ավելի մեծ գումարով, քան նախատեսվում է։

Աճուրդում վաճառքի կհանվեն Hermes-ի Birkin հազվագյուտ պայուսակներ։ 2012 թվականի փայլուն «Birkin 40» մուգ կապույտ պայուսակը՝ կոկորդիլոսի կաշվից եւ 18 կարատանի սպիտակ ոսկուց ու ադամանդակուռ փականով, գնահատվում է 127 հազար դոլար։ Birkin-ի մյուս մոդելը՝ 18 կարատանոց սպիտակ ոսկուց ու ադամանդներով, գնահատվել է 70 հազար դոլար։

Baghunter կայքը, որը վերավաճառում է հազվադեպ, շքեղ ու բարձրակարգ պայուսակներ, 2016-ին հայտնաբերել է, որ Birkin պայուսակներն ավելի լավ ներդրում են, քան արժեթղթերն ու ոսկին։

2018 թվականին օգտագործված Hermès Birkin պայուսակը վաճառվել է 217 144 դոլարով Լոնդոնում, գինը համարժեք է երեք ննջասենյակ ունեցող տան արժեքին Մանչեսթրում։

2017-ին մեկ այլ Birkin պայուսակ Հոնկոնգում Christie's աճուրդում վաճառվել է 379 261 դոլարով։ Դա ամենաթանկ Birkin պայուսակն է, որը երբեւէ վաճառվել է համաշխարհային աճուրդում։