ԱՄՆ-ն շարունակելու է հետեւել ԿԺԴՀ դեմ պատժամիջոցների ռեժիմին եւ մտադիր չէ ավելորդ արագացնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացը: Երկուշաբթի այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տոկիոյում Ճոպնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ ասուլիսից հետո, գրում է  ՏԱՍՍ-ը:

«Հյուսիսային Կորեան մեծ տնտեսական ներուժ ունի: Ես կարծում եմ, որ Կիմ Չեն Ընը հասկանում է, որ միջուկային զենքով նա տնտեսական աճի չի հասնի, սակայն մենք չենք շտապում ապամիջուկայնացման հետ կապված, պատժամիջոցները պահպանվում են: Միեւնույն ժամանակ մենք շատ դրական պահեր ենք նկատում. մեզ փոխանցվել են ամերիկացի զինվորների դիակները»,- ասել է նա: