Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր չէ ցրել Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով։ Այս մասին երկուշաբթի BFM հեռուստաալիքի եթերում ասել է պետքարտուղար,  ֆրանսիական կառավարության նախագահ Սիբեթ Նդիայը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահը չի ցրի Ազգային ժողովը,- նշել է նա։- Ընտրությունների արդյունքները դա չեն պարտադրում»։ Նդիայը մատնանշել է, որ «երկրում քաղաքական ճգնաժամ չկա»։ «Ընտրությունները, որոնք ցուցաբերել են ընտրողների ակտիվության աճ, նախագահ Մակրոնի պարտությունը չեն հանդիսանում»,- ընդգծել է պետքարտուղարը։

Նդիայը խոստովանել է, որ «Հանրապետությունը քայլերթի» է կառավարող կուսակցությունը ստացել է մեկ տոկոսվ քիչ ձայն ընտրություններում, քան Մարին լը Պենի «Ազգային միաբանությունը», բայց կուսակցությունները կունենան միանման քանակությամբ մանդատներ Եվրախորհրդարանում՝ 23-ական։

Հանրապետության ՆԳՆ տարածած տվյալներով՝ «Ազգային միաբանությունը» զբաղեցնում է առաջին տեղը՝ 23,31 տոկոսով, նրան հետեւում է կառավարող կուսակցությունը՝ 22,41 տոկոսով։ Երրորդը ձախ արմատական «Եվրոպա-էկոլոգիա-կանաչներ»-ն է՝ (EELV)՝ 13,47 տոկոս։

Չորրորդը «Հանրապետականներն» են, որոնք հավաքել են 8 տոկոս, Ժան Լյուք Մելանշոնի «Չհնազանդված Ֆրանսիա» կուսակցությունը հինգերորդն է՝ 6,31 տոկոս, Սոցիալիստական կուսակցությունը վեցերորդն է՝ 6,19 տոկոս։

Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել հինգտոկոսանոց շեմը եւ զրկվել են Եվրախորհրդարանի մանդատ ունենալու հնարավորությունից։