ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ ապագայում ԱՄՆ-ն եւ Չինաստանը «հրաշալի համաձայնագիր» կստորագրեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոտսին»:

«Ես կարծում եմ, որ նրանք կցանկանային համաձայնագիր ստորագրել, որը նրանց մոտ սեղանին եղել է այն պահին, երբ նրանք փորձել են նորից քննարկել այդ պայմանները: Նրանք կցանկանային գործարք կնքել, մենք պատրաստ չենք գործարք կնքել: Մենք տասնյակ միլիարդավոր դոլարներ ենք ստանում մաքսատուրքերի ձեւով եւ այդ գումարը կարող է զգալիրոեն բարձրանալ», -Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Տոկիոյում ասուլիսից հետո ասել է Թրամփը:

 «Կարծում եմ, որ ապագայում Չինաստանը եւ ԱՄՆ-ն հիանալի առեւտրային համաձայնագիր կունենան, եւ մենք սպասում ենք դրան», - հավելել է նա: