Ֆրանսիական ոստիկանները կալանել են մայիսի 24-ին Լիոնի Վիկտոր Հյուգո հետիոտն փողոցում մայիսի 24-ի պայթյունի մեջ կասկածվողին։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է երկրի ներքին գործերի նախարար Քրիսթոֆ Քասթաները, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

«Ականապատված պայուսակ Լիոնում. կալանվել է մեկ կասկածյալ»,- գրել է նա իր Թվիթերում։ Քասթաները շնորհակալություն է հայտնել Լիոնի ոստիկանությանը եւ Փարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանմանը համատեղ օպերատիվ գործողությունների համար։

Ինչպես ճշտում է BFM հեռուստաալիքը՝ հղում կատարելով Փարիզի դատախազության աղբյուրին, կասկածյալը կալանվել է Լիոնում, նա 24 տարեկան է։

Պայթյունի հետեւանքով, որը տեղի է ունեցել մայիսի 24-ին, տուժել է 13 մարդ։