Օդեսայում ընդհանուր ռեժիմի համար  51 հարավային ուղղիչ գաղությում անկարգություններ են սկսվել, հաղորդում է «Դումսկայա»-ն:  Նշվում է, որ ներկայումս ՔԿՀ շենքն այրվում է:

Մեկ կամ մի քանի կալանավորների մահվան եւ պատանդառման մասին տեղեկություն կա:

Ականատեսների խոսքով՝ գաղութից զանգվածային փախուստ է եղել:

Չհաստատված տեղեկության համաձայն՝ մասնավոր հատվածից անհետացել է առնվազն 15 կալանավոր:

Հաստատության մոտ շտապ օգնության եւ ոստիկանության բազմաթիվ մեքենաներ, ինչպես նաեւ հատուկ նշանակության ջոկատ կա:

Ավելի ուշ փախուստի դիմածների մի մասին հաջողվել է ձերբակալել:

ԶԼՄ տեղեկություններով 6 կալանավոր փախուստի է դիմել: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ կալանավորները խռովություն են բարձրացրել բանտի վատ պայամանների պատճառով: Մոտ 100 մարդ ներսում բարիկադավորվել է:

Գաղութի մոտ ոստիկանության եւ Ազգային գվարդիայի ուժեր են կենտրոնացվել: