Երկու մարդ վիրավորվել է Լեհաստանի կենտրոնական մասի դպրոցներից մեկում հրաձգության հետեւանքով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով RMF FM-ին։

Տեղեկացվում է, որ միջադեպը տեղի է ունեցել թիվ 1 դպրոցում Բրեստ Կույավսկում։ Ռադիոկայանների տեղեկատվությամբ՝ նախկին աշակերտը եկել է դպրոց ատրճանակով, սկսել կրակել եւ պայթեցրել է երկու ճայթռուկ։

Նշվում է, որ 18-ամյա երիտասարդը մի քանի անգամ կրակել է դպրոցի աշխատակցուհու ուղղությամբ, որը վիրավորվել է որովայնից։ Երկրորդ տուժողը՝ 11-ամյա դպրոցական աղջիկը, ազդրի ու կրծքավանդակի վիրավորում է ստացել ճայթռուկի պայթյունից։ Երկու տուժողների կյանքին վտանգ չի սպառնում։ Հարձակվողը վնասազերծվել է եւ կալանվել։