ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ շրջայց կատարեց հայկական արտադրության ապրանքների տաղավարներով, ծանոթացավ ներկայացված արտադրանքին: Փորձելով տաղավարներից մեկում «Էլոլա» ընկերության կաթնամթերքը՝ պանիրը, ապա՝ թանը:

Թանը համտեսելուց հետո Փաշինյանը հետաքրքրվեց. «Էդ ճի՞շտ է, որ ասում են՝ թանը դնջացնում է»: Ի պատասխան, տաղավարի մոտ կանգնածներն ասացին, որ հանգստացնում է:

Մեկ այլ տաղավարում Փաշինյանը թթվասեր փորձեց ու ասաց. «20 տարի թթվասեր չէի օգտագործում, բայց երբ «Մարիլան» փորձեցի, դրանից հետո մինչեւ հիմա օգտագործում եմ»: