BMW ընկերությունը ներկայացրել է հաջորդ սերնդի 1 Series հեթչբեք։ Նորույթը առաջնաշարժահաղորդ պլատֆորմի հիման վրա է կառուցված, առաջին անգամ օպցիոնալ համայնապատկերային թափք ունի եւ ավելի ընդարձակ է նախորդից, տեղեկացնում է Motor-ը։

Նոր BMW-ն անցել է առաջնաշարժահաղորդային FAAR կառուցվածքի, UKL2 X1, X2 քրոսովերների եւ ունիվերսալ Mini Clubman-ի հիման վրա։ Պլատֆորմի փոփոխությունն անդրադարձել է չափսերի եւ ներքին տարածքի վրա. հետեւի նստելատեղերի լայնքն ավելացել է 33 միլիմետրով, գլխավերեւում՝ 19 միլիմետրով, արմունկների մոտ՝ 13 միլիմետրով։ Բեռնախցիկի ծավալը մեծացել է 20 լիտրով եւ հիմա կազմում է առնվազն 380 լիտր։ Հեթչբեքի արտաքին չափերը, որը հիմա հինգդռնանի է, այնքան էլ չեն փոխվել. փոքրացել է ընդհանուր երկարությունը, անվահեծերի բազան, ավելի են մեծացել լայնությունն ու բարձրությունը։