Ադրբեջանական հաքերները այսօրվան նվիրված հարձակում են իրականացրել եւ հրապարակել են 2 հազարից ավելին հայկական ֆեյսբուքյան լոգին եւ գաղտնաբառեր։ Դեռ շատերը կոտրած չեն՝  կհասցնեք շուտ փոխել գաղտնաբառը, եթե կաք այս ցուցակում… Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագետ ու հայտնի բլոգեր Սամվել Մարտիրոսյանը:

«1.Գտնելու համար Ctrl F եք անում եւ որոնում ձեր լոգինը։ Մի մասինը հեռախոսների համարներն են։

 2.Եթե նույն գաղտնաբարը այլ տեղ եք օգտագործել, այնտեղ էլ փոխեք

3.Հիմնականում կտեսնեք մեյլ․ռու օգտատերերի։ Ամեն անգամ մի զարմացեք- պարզապես հիմնականում մեյլ․ռու է տարածված Հայաստանում եւ այդ մարդկանց են որսում։

4. Ու հասկանում եք, որ պետք է շատ արագ գտնել ու փոխել, քանի չեն ներխուժել։

5. Եթե արդեն կոտրել են – ֆեյսբուքից դուրս եկած վիճակում մտեք https://facebook.com/hacked եւ փորձեք վերականգնվել 6. Նամակներով եկած հղումները մի բացեք, լավ էլի»,- գրել է Մարտիրոսյանը։