Թուրքիան սկսել է ցամաքային եւ օդային հակաահաբեկչական գործողություն Իրաքի հյուսիսում։ Այս մասին ասվում է թուրքական ռազմական գերատեսչության երեքշաբթի տարածված հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Թաթ» գործողության շրջանակում 2019 թվականի մայիսի 27-ին հրետանային մարտկոցների եւ օդային հարվածներին հաջորդել են օդադեսանտային բրիգադի գործողություններն ահաբեկիչների դեմ Իրաքի հյուսիսում։ Գործողությանը մասնակցում են АТАК ուղղաթիռներ։ Նպատակը Հաքուրկ շրջանում ահաբեկիչների եւ նրանց ապաստարանների չեզոքացումն է»,- նշվում է հայտարարությունում։ Թուրքիայի ԶՈւ-ն պարբերաբար հարվածներ է հասցնում Քրդական աշխատավորական կուսակցության թիրախներին Իրաքի հյուսիսում։ Նման սահմանամերձ գործողությունների թույլտվություն զինվորականներին տալիս է Թուրքիայի խորհրդարանը, որը վերջին ութ տարիներին երկարացնում է համապատասխան մանդատը։ Անկարան Քրդական աշխատավորական կուսակցությունը համարում է ահաբեկչական կազմակերպություն եւ ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկը։