Չնայած վատատեսական կանխատեսումներին՝ ընթացիկ տարվա անցած ամիսների ընթացքում Ռուսաստանում ԱՄՆ դոլորի միջին ամսական փոխարժեքը չի գերազանցել 70 ռուբլին:

Հիշեցնենք, որ անցած տարի դոլարը մոտեցել է այդ ցուցանիշին, սակայն այդպես էլ չի գերազանցել այն (դեկտեմբերի 29-ին այն կազմել է 69,52 ռուբլի):

Անցած տարվա հունվար-մարտ ամիսներին դոլարի միջին ամսական փոխարժեքը չի հասել 60 ռուբլու: Իսկ այս տարի նույն շրջանում արդեն բարձրացել է ցուցանիշը՝ մինչեւ 66,11 ռուբլի: Այդ աճը բացասական դեր է խաղացել Ռուսաստանի դրամական փոխանցումներում, այդ թվում՝ Հայաստանի ֆիզիկական անձանց:

Նշենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի Կենտրոնական բանկերի հրապարակումներում մասնավոր դրամական փոխանցումներն արվում են ԱՄՆ դոլարով: Նկատենք, որ այդ թվերը պայմանական բնույթ ունեն, քանի որ ռուբլին դոլարի վերածելու դեպքում բանկերն օգտագործում են փոխարժեքը, որը տարբերվում է պաշտոնականից: Սակայն դիտարկելով այդ ցուցանիշները՝ պատկերացում է կազմվում իրական վիճակի մասին:

Հայաստան Ռուսաստանի դրամական փոխանցումները հունվար-մարտ ամինսերին տարեկան հաշվարկով կազմել են 12,5 տոկոս: Սակայն ԱՄՆ դոլարով ընկել են՝ մինչեւ 6,1 մլն դոլար:

Նշենք մի հետաքրքրական փաստ՝ կրկին արժույթի հետ կապված: Հունվարին Հայաստան Ռուսաստանի դրամական փոխանցումներին զիջել են մի շարք երկրներ: Ռուսաստանի մասնաբաժինը նվազել է մինչեւ 42,6 տոկոս: Նկատենք, որ տարիներ առաջ այդ ցուցանիշը գրեթե 2 անգամ շատ էր՝ մինչեւ 80 տոկոս: Փետրվար-մարտ ամիսներին Ռուսաստանը վերադարձրել է իր դիրքը, սակայն նախադեպն արդեն ստեղծվել էր: