Շուրջ մեկամսյա դադարից հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ վերսկսվեց «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը։ Նշենք, որ ապրիլի 17–ին դատավոր Մեսրոպ Մակյանը արձակուրդ էր գնացել, ինչի համար այս գործով դատական նիստեր չէին կայանում։

«Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։ 

7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։