ՊՊԾ գնդի գրավան օրերին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի մայրը՝ Աշխեն Տեփանոսյանը եւս պնդում է, որ որդուն ոչ թե «Սասնա ծռեր» խմբի անդամներն են սպանել, այլ՝ ոստիկանները:

Այսօր՝ մայիսի 28-ին դատարանում լրագրողները Աշխեն Տեփանոսյանից հետարքրքվեցին,  թե ի՞նչ ապացույցներ ունի՝ նման պնդումներ անելու համար:

«Ամբողջ ժողովուրդն է խոսում, ես որտեղ գնում եմ բոլորն իմանալով, որ ես զոհված ոստիկանի մայրն եմ, ասում են՝ գիտեք որ ձեր տղուն ոչ թե «Սասնա ծռերն» են սպանել, այլ ոստիկանները, էլ դրանից ավել ինչ ապացույց ասեմ ես: Ես ոնց կարող եմ ամեն մարդու անուն հատիկ-հատիկ ձեզ ներկայացնեմ»,-ասաց նա:

Հարցին, թե ձեր ամունինը պատմե՞լ է՝ ով է իրեն հայտնել, որ Սերժ Սարգսյանի հրամանով են իր որդուն սպանել, Տեփանոսյանը պատասխանեց. «Ես դա հիմա ձեզ ասել չեմ կարող, ժամանակը կգա՝ դա էլ կիմանաք, ես չեմ ուզում խառնվեմ իմ ամուսնու ոչ մի դատական գործերին, թող ինքը ամեն ինչ ձեզ կասի երբ որ ժամանակը կգա»:

Հացին՝  արդյոք ոդին իր անմիջական հրամանատար Գուրգեն Գրիգորյանի հետ նախկինում խնդիրներ ունեցե՞լ է, տիկին Տեփանոսյանը դրական պատասխան տվեց.

«Ես չեմ ուզում հիմա պատմեմ ինչ է եղել, որովհետեւ դա կարեւոր էլ չի, բայց որ նրանք միշտ իրար հետ խնդիրներ են ունեցել ու մեծ խնդիրներ, փաստ է: Իսկ երբ իմ հարսը կանգնեց՝ ասեց, որ քավոր պետք է լիներ, դա աբսուրդ ա»:

Հարցին՝ ներկայումս ի՞նչ հարաբերություններ ունի «Սասնա ծռերի» հետ, Աշխեն Տեփանոսյանը ասաց.

«Ես հիմա «Սասնա ծռերին» ատում եմ, որվհետեւ իրենք պատճառ դարձան իմ էրեխու սպանությանը, իմ էրեխեն արձակուրդի մեջ իր համար իր տանը վայելում էր, իրենք պատճառ դարձան: Ուղղակի ես չեմ հավատում, որ իրենք են սպանել ու չեմ հավատա կյանքում ու կպազրվի երեւի եթե արդարություն կա էս երկրում»,- վրդովված ասաց Տեփանոսյանը:

Դիտարկմանը՝ միայն այն հանգամանքը, որ որդին լավ հարաբերություներ չի ունեցել հրամանատարի հետ՝ պատճառ կարող էր լինել, որ նրան սպանե՞ին, տիկին Տեփանոսյանը պատասխանեց. «Այդտեղ ուրիշ նպատակներ է եղել, ժամանակ կգա կբացվի, բա ինչի համար է գնում դատաքննություն»:

Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանը սպանվել է ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ հուլիսի 30-ին՝ ՊՊԾ գնդի տարածքիից դուրս՝ մեքենայի մեջ:  Ըստ մեղադրական եզրակացության՝ Յուրի Տեփանոսյանի սպանությունը կատարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը` պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի աշխատասենյակից հափշտակած «ՍԿՍ» տեսակի ակոսափող որսորդական հրազենով, մի քանի հարյուր մետր հեռավորությունից: