Օդեսայի շրջանի նախկին ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը կմասնակցի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղեկալ, կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դավիթ Սակվարելիձեն:

«Մենք լեգիտիմ իրավունք ունենք մասնակցել ընտրություններին… Որպես կուսակցություն մենք կմասնակցենք այդ ընտրություններին եւ առաջ կտանենք մեր փիլիսոփայությունն ու ծրագրերը»,- ասել է նա «Ապոստրոֆ»-ի հետ զրույցում:

Սակվարելիձեն նշել է, որ արտահերթ ընտրությունների անցկացումը ճիշտ քայլ էր երկրի նորընտիր նախագահի կողմից, քանի որ 4 տարի Գերագույն ռադան ոչ լեգիտիմ է եղել: