Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 29-ին ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի անվան Ստեփանակերտի մանկական գրադարանի վերաբացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Ստեփանակերտի մանկական գրադարանը միշտ էլ կարեւոր դերակատարություն է ունեցել Արցախում մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում՝ հույս հայտնելով, որ հաստատությունն այսուհետ եւս պատվով կիրականացնի իր այս առաքելությունը: