Brabus-ը ներկայացրել է փաթեթ 639 ուժանոց Mercedes-AMG GT 63 S-ի համար։ «Չորս դռնանի կուպեն» առաջարկվել է հագեցնել հզորության ավելացման PowerXtra B40S-800 հավաքածուով եւ չժանգոտվող պողպատի մարզական համակարգով, տեղեկացրել է Motor-ը։

Brabus 800 GT 4-ը կարելի է պատվիրել որպես պատրաստի ավտոմեքենա կամ որպես հավելում սեփական մեքենայի համար։ Անվանման մեջ գաղտնագրված է 4,0 լիտրանոց բիտուրբո V8-ի հզորությունը, որը նոր տուրբոկուտակիչների տեղադրումից հետո բացում է 800 ձիաուժ ու 1000 պտույտ։ Mercedes-AMG GT 63 S-ը «հարյուր» բացում է 2,9 վայրկյանում 3,2-ի փոխարեն, ինչպես ստանդարտ մեքենայի պարագայում է։

Բացի շարժչի լրամշակումներից, Brabus-ը առաջարկում է տեղադրել մեքենայի վրա սպորտային համակարգ չժանգոտվող պողպատից, որն ունի տիտանե վերջնամասեր եւ ածխապլաստիկե վերադիրներ, կարբոնից կախոց եւ 21 ու 22 մատնաչափ ձուլված սկավառակներ։ Սրահի համար օգտագործվել են պերֆորացված կաշի եւ ալկանտար, դրանք լրացնում են ալյումինե վերադիրները ոտնակներին եւ չժանգոտվող հարթակը ոտնաշեմերին։