ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշում կայացրեց Արմավիրի մարզի Զարթոնքի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնել սեպտեմբերի 29-ին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի  ղեկավար Պարույր Սարգսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, սակայն 2019-ի ապրիլի 13-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: