Համար 109 չվերթով Մոսկվայից Յակուտսկ թռչող S7 ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը հարկադրյալ վայրէջք է կատարել Նորիլսկի օդանավակայանում (Կրասնոյարսկի մարզ) ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը վատանալու պատճառով։ Այս մասին «Յակուտիա 24» հեռուստաալիքին  տեղեկացրել է օդանավում գտնվող մի ուղեւոր։

«Թռիչքի ժամանակ Հայաստանի քաղաքացի մի տղամարդ վատ է զգացել։ Օդանավի հրամանատարը որոշում է կայացրել վայրէջք կատարել Նորիլսկում։ Ներկայում օդանավում բժիշկներ կան, որոնք օգնություն են ցուցաբերում ուղեւորին»,- հեռախոսով ասել է հեռուստաալիքի զրուցակիցը։

Օդանավը վայրէջք է կատարել Յակուտիայի ժամանակով ժամը 7.16-ին։ Օդանավին է մոտեցել շտապօգնության մեքենան, հրշեջներ։

Նորիլսկի օդանավակայանի տեղեկատուում «Յակուտիա 24» հեռուստաալիքին հաստատել են, որ ինքնաթիռը հարկադրյալ վայրէջք է կատարել։