Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը Եվրախորհրդարանի ընտրություններից հետո Odoxa կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքներով 2 տոկոսով նվազել է:

Կենտրոնի տվյալներով՝ հարցվածների միայն 30 տոկոսն է Մակրոնին լավ նախագահ  համարում, մինչդեռ 70 տոկոսը չի աջակցում նրա գործունեությանը, ինչը 3 տոկոսով ավելին է, քան անցյալ ամիս:

«Առաջ հանրապետություն»  նախագահական կուսակցությունը Ֆրանսիայում անցկացված Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով  երկրորդ տեղն է զբաղեցրել՝ հավաքելով ձայների 22.41 տոկոսը: Առաջին տեղը զբաղեցրել է Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը:

Հարցումն անցկացվել է առցանց մայիսի 27-ին: Դրան մասնակցել է 18 տարեկանից բարձր 980 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: