Թուրքիան պահպանում է Եվրոպական միությանը լիիրավ անդամակցության հակվածությունը՝ չնայած նրան, որ Բրյուսելը չի իրականացրել իր խոստումները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով Եվրահանձնաժողովի զեկույցին, որում Թուրքիային քննադատում են երկրում դատական եւ տնտեսական իրավիճակի համար, հաղորդում է Reuters-ը:

Հայտարարելով Անկարայում դատական մի շարք բարեփոխումների մասին՝ Էրդողանն ասել է, որ դրանք փաստացի կարգելեն միայն կայքերի «խնդրահարույց» հատվածները՝ ամբողջությամբ արգելելու փոխարեն:

Էրդողանը նաեւ ասել է, որ Թուրքիան մնում է հավատարիմ իր «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությանը:

Վերոնշյալ զեկույցում ասվում է, որ Թուրքիան նախկինի պես անջատվում է Եվրամիությունից, ինչի կապակցությամբ անդամակցության մասին բանակցությունները փակուղի են մտել:

«Բանակցային գործընթացի ոչ մի հետագա գլուխ չի կարող դիտարկվել գործընթացի բացման կամ փակմա համար»,- նշվում է զեկույցում:

Թուրքիան, որը 1964 թվականից ԵՄ ասոցացված անդամ է, անդամակցության հայտ էր ներկայացրել 1987 թվականից: Բանակցային գործընթացը սկսվել էր 2005 թվականի հոկտեմբերի 3-ից: Անդամակցության համար Թուրքիան պետք է ավարտի Եվրահանձնաժողովի հետ 35 կետերից 33-ի շուրջ բանակցությունները: