ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 30-31-ը Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլիի հրավերով կայցելի Վրաստան։ Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ԿՆԳ մամուլի ծառայությունում։

Այցի ընթացքում նախատեսվում են կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումներ, կրթական բարեփոխումների և քաղաքականության իրականացման, կրթության որակի ապահովման, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտում փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ քննարկումներ: