Bentley ընկերությունը մտադիր է 1 մլն դոլար արժողությամբ էքսկլյուզիվ գերճոխ ավտոմեքենա թողարկել, հաղորդում է Autonews-ը: 

Ավտոմեքենայի մշակմանը կմասնակցեն Mulliner-ի մասնագետները: Այն կթողարկվի 10 օրինակով:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ նորույթը կարող է բրիտանական մակնիշի արմատներին մոտ դետալներ ունենալ:

Այն հագեցած կլինի ներքին այրման շարժիչով, այլ ոչ թե հիբրիդային ուժային սարքավորմամբ: