Իրաքյան Քուրդիստանի Քիրքուք քաղաքում սերիական պայթյուններ են տեղի ունեցել: AP-ն՝ հղում անելով Իրաքի անվտանգության ծառայության աշխատակիցներին, հայտնում է, որ առնվազն 4 մարդ է զոհվել, 23-ը վիրավոր է:

Պաշտոնյաների խոսքով՝ քաղաքի կենտրոնում իրար հետևից 6 պայթյուն է տեղի ունեցել:

Rudaw TV-ի հաղորդմամբ՝ «Kirkuk Operations»-ի ղեկավարը հայտնել է, որ իրավիճակը հսկողության տակ է: Նա պայթյունների համար մեղադրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքեր են պայթել: