Ժնեւում ՄԱԿ կենտրոնատեղիում ներկայացվել են լիբանանցի հայ նկարիչ եւ քանդակագործ Ժան Բողոսյանի աշխատանքները, տեղեկացնում է Forbes-ը։

«Կանգնեցրու կրակը» ('Cessez Le Feu’) ցուցահանդեսը ցնցում է ինչպես պատկերման բարդությամբ, այնպես էլ առհասարակ իր գոյությամբ, չէ՞ որ Բողոսյանը իր ուրույն կտավները ստեղծում է հատուկ գործիքի՝ զոդիչի օգնությամբ։

Աղբյուրի համաձայն՝ Բողոսյանին ոգեշնչել են ՄԱԿ 17 նպատակները մեր աշխարհի վերափոխման համար՝ տնտեսական աճի խթանում, մի շարք հարցերի լուծում կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության եւ զբաղվածության ապահովման ոլորտներում, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության դեմ պայքար եւ շրջակա միջավայրի պաշտպանության հարցեր։

«Նրա աշխատանքները շատ ավելին են, քան պարզապես նկարներ լինելը, չէ՞ որ նկարիչը միավորում է ստեղծագործությունը ՄԱԿ մշակութային, սոցիալական եւ մարդասիրական առաքելության հետ։ Ժան Բողոսյանը ցանկանում է, որպեսզի նրա աշխատանքները նպաստեն մեր խղճի եւ արվեստի հետ անհատական փոխգործակցության ձեւավորմանը»,- ամփոփել է աղբյուրը։