Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչեւ մայիսի 30-ը տեխնիկական հետազոտության եւ մաքրման աշխատանքների ժամանակ 33 հազար 400 քմ տարածք են ականազերծել:

Ինչպես տեղեկացնում է Հումանիտար Ականազերծման եւ Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ–ը, մարդասիրական խմբի բժիշկները վիրաբուժական բնույթի օգնություն են ցուցաբերել 394 հիվանդի, թերապեւտիկ բնույթի բուժօգնություն է ստացել 801 քաղաքացի, 1354 կլինիկալաբորատոր հետազոտություն է իրականացվել:

Բուժօգնություն ստացած քաղաքացիների թվում շատ են երեխաները:

Սիրիայի բնակիչները պարբերաբար երախտագիտություն են հայտնում հայ մասնագետներին՝ կարեւոր առաքելության համար՝ այն որակելով եղբայրական աջակցություն:

Մարդասիրական առաքելությունը շարունակվում է: