47 պատգամավորի խնդրանքով խորհրդարանը ստեղծել է խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հետաքննությամբ։ Այս մասին մայիսի 31-ին Ազգային ժողովի նիստում ասել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։

Համաձայն սահմանադրական օրենքի, այս հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովը։ Արժե նշել, որ այդ հանձնաժողովի նախագահն է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։